Google ընկերությունը խոստանում է «մարդկայնացնել» որոնողական ծրագիրը
ԱՄՆ
Աշխարհում ամեմամեծ` Google որոնողական ծրագիրը «Գիտելիքադարան» (Knowledge Graph) անունով նոր ծրագիր է առաջարկում, որով յուրաքանչյուր մարդ ակնթարթորեն կարող է ստանալ ցանկացած հարցի պատասխան։
Ընկերությունը հայտնում է, որ նոր ծրագիրն ավելի նման է մարդու հետ անմիջական զրույցի։ Նոր ծրագիրը սկզբնական շրջանում հասանելի կլինի միայն ԱՄՆ–ի բնակիչներին, սակայն հետագայում այն հասանելի կդառնա նաև ողջ աշխարհում, նշված է ընկերության պաշտոնական կայքում։
Google-ի փոխնախագահ Ամիթ Սինգալը պարզաբանել է, որ նոր ծրագիրը հնարավորություն է տալիս տեսակավորել ոչ միայն կոնկրետ բառի արդյունքները, այլև դրանց համատեքստը։
Օրինակ, ինչպես նշել է ընկերության ներկայացուցիչը, «Թաջ Մահալ» բառը կարող է մի քանի նշանակություն ունենալ. «Միգուցե մենք նկատի ունենք աշխարհի ամենագեղեցիկ շինություններից մեկը, կամ ասենք այդ անունով երաժիշտին, որը «Grammy» մրցանակ է ստանում, կամ ասենք ԱՄՆ–ի Ատլանտիկ Սիթիում գտնվող խաղասրահին», – ասել է Սինգալը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)