Ռոբերտ Քենեդի կրտսերի կնոջը մահացած են հայտնաբերել իր բնակարանում
ԱՄՆ
Ռոբերտ Քենեդի կրտսերի կինը մահացած է հայտնաբերվել Նյու Յորքի արվարձաններից մեկում։
Ինչպես հաղորդում է CNN-ը, 52-ամյա կնոջ մարմինը գտնվել է Բեդֆորդում գտնվող ամուսնու բնակարանում։ Մահվան պատճառները դեռ անհայտ են։
Մերի Քենեդին երկար ժամանակ տառապում էր հարբեցողությամբ և թմրամոլությամբ և երկու անգամ ձերբակալվել է 2010–ին, ամուսնու կողմից ամուսնալուծվելու մասին տեղեկանալուց հետո։ Ամուսնալուծության գործընթացը դեռևս չէր ավարտվել։
Նրա ամուսինը Ջոն Քենեդու եղբորորդին է և սենատոր Ռոբերտ Քենեդիու որդին, որոնք սպանվել են 1960–ին։
Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտնի է որպես իրավաբան՝ մասնագիտացած շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)