Այսօր Ժան Գաբենի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր Ժան Գաբենի ծննդյան օրն է: Ժան Գաբենը (իրական անունը՝ Ժան Ալեքսիս Մոնկորժե) ծնվել է 1904–ի մայիսի17-ին:
19 տարեկան հասակում նա ստացել է իր առաջին դերը «Ֆոլի Բերժեր» մյուզիքլում: Այնուհետև գնացել է բանակ, և ծառայությունից հետո շարունակել է իր թատերական կարիերան: Թատերախմբի հետ միասին կատարել է շրջագայություն Հարավային Ամերիկայով, իսկ Ֆրանսիա վերադառնալուց հետո, սկսում է աշխատել Մուլեն Ռուժում, որից հետո դերասանին լուրջ դերեր սկսեցին տալ: 1928-ին դերասանը նկարահանվել է երկու համր ֆիլմում:
1925-ին ամուսնացել է Գաբի Բասի հետ, սակայն նրանց ամուսնությունը տևել է ընդամենը հինգ տարի: 1930-ին Գաբենը սկսել է նկարահանվել արդեն «ձայնով» ֆիլմերում: Նկարահանվել է «Թող բոլորին հաջողությունը ժպտա» ֆիլմում, մի քանի այլ ֆիլմերում՝ երկրորդական դերերով: Նրա հանճարը երևացել է 1934-ին, «Մարիա Շապդելեն» ֆիլմի թողարկումից հետո:
Ժան Գաբենը խաղացել է տասնյակ ֆիլմերում: Նրա ֆիլմերից հայտնի է հատկապես «Երկուսը քաղաքում»-ը, որտեղ նրա խաղընկերն է Ալեն Դելոնը:
Դերասան Գաբենը մահացել է1976-ի նոյեմբերի 15-ին: Նրա մարմինը դիակիզել են և մոխիրը տարածել ծովի վրա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը