Ջենիֆեր Լոպեսը` ամենաազդեցիկ աստղը. Forbes
Աշխարհ
Forbes ամսագրի` ամենաազդեցիկ աստղերի վարկանշային ցուցակը գլխավորել է ամերիկյան երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը։ Նախորդ վարկանշային աղյուսակի համեմատությամբ երգչուհին «բարձրացել» է 50 հորիզոնականով վեր։ Բացի ֆինանսական ցուցանիշներից (երգչուհին վերջին մեկ տարվա ընթացքում աշխատել է 52 միլիոն դոլար) մասնագետները մատնանշել են մեդիա տարածքում երգչուհու հսկայական համբավը։ Բացի այդ, Twitter միկրոբլոգում երգչուհու երկրպագուների թիվը հասնում է 6,6 միլիոնի, իսկ Facebook սոցցանցում` 12 միլիոնի։
Երկրորդ հորիզոնականում է ամերիկյան հայտնի հաղորդավար Օփրա Ուինֆրին, իսկ առաջին եռյակը եզրափակում է 18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերը։ Վերջինիս հաջորդում է Ռիհաննան, իսկ հինգերորդ հորիզոնականում է Լեդի Գագան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ