Մեկ պարբերությամբ. Հենոյի անգլիական մեկնարկն առայժմ առանց գոլերի
Վերլուծական
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մուտքն անգլիական առաջնություն կայացել է:
Մեկնարկային երեք խաղերում Հենոն հայտնվել է խաղադաշտում, սակայն բոլոր դեպքերում էլ չի հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Ընդհանուր առմամբ, Մխիթարյանն առաջնության մեկնարկային երեք խաղերում անցկացրել է 59 րոպե: Մեր ֆուտբոլիստը գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել, սակայն առաջնության երկրոդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհեմփթոն» հանդիպման վերջնամասում հիանալի փոխանցում կատարեց Պոգբային, ով քիչ էր մնում դառնար գոլի հեղինակ: Երեք տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հարյուր տոկոսանոց արդյուքն ունի և շատերը կարծում են, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը չեմպիոնի հիմնական հավակնորդներից մեկն է:
Հենրիխ Մխիթարյանի խնդիրն է ամրապնդվել թիմի հիմնական կազմում: Միայն դա կարող է երաշխավորել մեր ֆուտբոլիստի խաղային որակի ամբողջական դրսևորումը և նրա կայուն մարզավիճակն ու լավ խաղը մեր ազգային հավաքականում:
Սարգիս Հակոբյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)