ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է DIY ակումբի վրա հարձակումը
Հասարակություն
Հայ Հեղափոխական Դաշնակցության «Շանթ» Ուսանողական Միությունը երեկ հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Երևանում վերջերս տեղի ունեցած ատելության ու անհանդուրժողականության դրդումով կատարված հանցագործ արարքը, գրում է «Ասպարեզ»-ը։
Հայտարարության մեջ կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել Երևանի DIY փաբի պայթեցման վերաբերյալ և խստորեն դատապարտել այդ արարքը, որի հեղինակները լցված են եղել նույնասեռականության հանդեպ անհանդուրժողականությամբ։
Կազմակերպությունն իր հայտարարությամբ ընդգծել է նաև, որ այդ արարքը հակասում է ՀՅԴ–ի ծրագրային սկզբունքներին և գաղափարներին և որ կուսակցությունը անհատի ազատության ջատագովն է ու մերժում է ցանկացած տիպի խտրականություն, չարաշահում, ցեղապաշտական վերաբերմունք։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը