Խաղատներն ավելի են այլասերում. Facebook-օի օգտատեր
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրում է.
«17-18 տարեկանում ես էլ փաբ վառելը (ընդ որում` առանց ընտրության, բոլոր փաբերը) համարում էի Հայոց «բարոյական առողջացման» արդյունավետ ճանապարհներից մեկը, բայց դե մեր ժամանակ ավելի «լուրջ» գործեր հայտնվեցին:
Հիմա, երբ տեսնում ես, որ մարդիկ հասել են «էշի հոր» տարիքին, սակայն հավատում են նման ձևով հասարակությունը «առողջացնելուն», ապշում ես:
Այրելը բացի փաբի PR-ից այլ հարց չի լուծում ու բազմաթիվ անլուծելի հարցեր է ծնում: Իմիջայլոց, եթե «բարոյական առողջացման» նման ընկալման տեսանկյունից նայենք, ապա խաղատներն ավելի են այլասերում, «ընտանիք քանդում», բայց դե դրանց դեմ չեմ ասում՝ այրում, պայթեցումում այլ «ծպտուն» չկա նույնիսկ մարգինալ մամուլում կամ շերտերում, էլ չեմ ասում՝ Ազգային ժողովի «բարձր» ամբիոններից:
Դե, չասեմ ինչու»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը