ԼՂՀ նախագահը Ժնևում հանդիպել է բարերարների հետ
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին Ժնև քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Լևոն Հայրապետյանի հետ և քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նահագահը նշել է, որ Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում և այդ աշխատանքը հանդիսանում է ազգային բարերարության լավագույն օրինակներից մեկը:
Նույն օրն երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նաև բարերար Վահե Գաբրաշի հետ:
Բակո Սահակյանն երախտագիտություն է հայտնել բարերարին՝ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման համար՝ դրանք որակելով պահանջված և արդիական: Վահե Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս ակտիվորեն մասնակցել Արցախի զարգացման գործին և աջակցել մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի կյանքի կոչմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը և պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան