Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները մեղադրվում են սեքսիզմի մեջ
Աշխարհ
Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնը չմեկնարկած՝ նրա շուրջ նոր սկանդալ է հասունացել։ Հեղինակավոր կինոփառատոնի կազմակերպիչները մեկի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ կանանց միտումնավոր կերպով փառատոնին մասանկցությունից զրկելու համար։ Խաղարկային ֆիլմերի հանձնաժողովի կազմում միայն տղամարդիկ են ներկայացված, հաղորդում է BBC–ն։
Այս տարի Կաննի կինոփառատոնում 22 խաղարկային ֆիլմ է ներկայացված։ Այդ ֆիլմերի ցանկում կին ռեժիսորների և սցենարիստների որևէ աշխատանք ներկայացված չէ։ Այս հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել ֆրանսիացի կինեմատոգրաֆիստները, որոնք իրենց մտահոգություն են հայտնել ֆրանսիական Le Monde պարբերականին ուղղված նամակում։ Նամակի հեղինակները եղել են Վիրժինի Դեպանտը և Ֆանի Կոտենսոնը, որոնք 2000 թվականին նկարահանել էին «Baise Moi» սկանդալային ֆիլմը։
Փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեման ֆրանսիացի կին կինոռեժիսորների դիտողությունն անհիմն է համարել։ Ըստ նրա, Կաննի կինոփառատոնի ֆիլմացանկը ընտրելիս հատուկ խտրականություն չի դրսևորվում կին և տղամարդ ռեժիսորների և սցենարիստների միջև։
Սակայն տարօրինակ է, որ կինոփառատոնի կազմակերպիչների նկատմամբ սեքսիզմի մեղադրանք է հնչում այս տարի։ Հատկանշական է, որ «եթե ուշադիր ուսումնասիրվի կինոփառատոնի պատմությունը, 64 անգամ անցկացված կինոփառատոնի ժամանակ, միայն մեկ անգամ է Կաննի գլխավոր մրցանակը ստացել կին ռեժիսոր։ Դա տեղի է ունեցել 1993–ին»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ