Մեր հպարտությունն ու ամոթը
Վերլուծական
20 տարվա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին եկավ Հայաստան: Հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն՝ վերածվելով ազգային հպարտության և միասնության խորհրդանիշի:
Այս փառահեղ հաջողության ֆոնին ավերակների է վերածվել Արթուրի անունը կրող Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը: Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեծարում, գրեթե քծնում էին մեր չեմպիոնին:
Սպիտակ արջը՝ կենդանի այդ լեգենդը, դրա կարիքը չունի: Փոխարենն անմխիթար վիճակում գտնվող մարզադպրոցն ուներ և ունի պետական հոգածության կարիք:
Երեք տարի շարունակ մարզադպրոցի վերակառուցումը նախատեսված է եղել պետբյուջեով, սակայն ոչինչ չի արվել փողերի բացակայության ստանդարտ պատճառաբանությամբ:
Մարզադպրոցի վերակառուցումը նախատեսված է նաև 2017-ի բյուջեով: Սակայն, դարձյալ չկա որևէ երաշխիք, որ «քյասիբ» երկրում գումարներ կգտնվեն:
Մեզանում հերոսներին շուտ են մոռանում, վախենամ անցնեն տարիներ ու մեր իշխանությունները մոռանան, թե՛ Ռիոյի օլիմպիադան, և թե՛ Սպիտակ արջի մարզական սխրանքը:
Այն ժամանակ արդեն մարզադպրոցը վերակառուցելու անհրաժեշտություն չի լինի՝ դրա բացակայության պատճառով:
Սարգիս Հակոբյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)