Ես հոմոֆոբ չեմ. ակցիա` Երևանում
Հասարակություն
Facebook սոցցանցում PINK կազմակերպությունը օգտատերերին հրավիրում է մասնակցելու այսօր ժամը 19։00-ին Երևանի Կարապի լճի մոտ կայանալիք ակցիային։
«Մայիսի 17-ը Հոմոֆոբիայի և տրասֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Արդեն 3-րդ անգամ, ի նշան համերաշխության, մենք ևս միանում ենք այդ արշավին:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի միջոցառումը կկրի ավելի տեղեկատվական բնույթ: Միջոցառման մասնակիցները անցորդներին կբաժանեն հոմոֆոբիայի մասին տեղեկատվական նյութեր և «Ես հոմոֆոբ չեմ» գրությամբ գրիչներ` ևս մեկ անգամ շեշտադրելու, որ հոմոֆոբիան ինքնին խտրականության տեսակ է` հիմնված անհատի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա, որը վնասում է թե անձին և թե հասարակության բնականոն զարգացմանը»,- ասված է սոցցանցում զետեղված հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը