Սիրիան պարտվում է տեղեկատվական պատերազմում. Բաշար Ասադ
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Россия 24–ին տված հարցազրույցում խոստովանել է, որ տեղեկատվական պատերազմում Սիրիան տանուլ է տվել Արևմուտքին։
«Նրանք մեզ հաթեցին... ճգնաժամի հենց սկզբում... իրենց խեղաթյուրված տեղեկություններով», – ասել է Ասադը Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ասադի խոսքերով, Արևմուտքը ավելի շատ կեղծ տեղեկություններ է հաղորդել, քան «իրականության վրա հիմնված տեղեկություններ»։
Վերջինս նաև անցյալ շաբաթ կայացած Սիրիայի խորհրդարանական ընտրությունները որակել է որպես բարեփոխումներին միտված իրական քայլ, ինչը կարելի է գլխավոր ձեռքբերում համարել 2011-ի մարտից շարունակվող քաղաքական ճգնաժամի ընթացքում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)