Անահիտ Բախշյանը ՍԴ դիմելու անհրաժեշտություն չի գտել
Քաղաքական
«Եթե ես ՍԴ չեմ դիմել, նշանակում է՝ դրա անհրաժեշտությունը չեմ գտել», - այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ ներկայացնելով ՍԴ չդիմելու պատճառը:
Հիշեցնենք, որ երեկ լրացավ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների համար ՍԴ դիմելու վերջնաժամկետը: ՍԴ է ներկայացվել թվով չորս դիմում՝ թիվ 9 ընտրատարածքում՝ Լևոն Զուրաբյանի, թիվ 7 ընտրատարածքում՝ Նիկոլ Փաշինյանի, թիվ 3 ընտրատարածքում՝ Մանուել Գասպարյանի և թիվ 37 ընտրատարածքում՝ Սամվել Հարությունյանի կողմից: Նշենք, որ նշված անձանցից երեքը ՀԱԿ-ի անդամներ են, իսկ Սամվել Հարությունյանը՝ անկուսակցական:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը