Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանից «ձեռնունայն» չի հեռանում
Հայաստան
Մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի դեսպանն այսօր Մամուլի ազգային ակումբում հանդիպեց լրագրողների հետ։ Ամփոփելով Հայաստանում իր քառամյա գործունեությունը՝ Չարլզ Լոնսդեյլը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, խոսեց նաև իր անձնական կյանքում կատարված փոփոխությունների մասին։
Հայաստանում աշխատելու ընթացքում Չարլզ Լոնսդեյլն ամուսնացել է դեսպանատան մամուլի ծառայության պետի՝ Մարիա Սադոյանի հետ և Հայաստանից կմեկնի կնոջ ուղեկցությամբ։
Նա նշեց, որ մեր երկրում հասցրել է բազմաթիվ բարեկամներ ձեռք բերել և հեռանում է նորից վերադառնալու ակնկալիքով։ Այս չորս տարվա ընթացքում Լոնսդեյլն եղել է Հայաստանի բազմաթիվ անկյուններում, ինչպես նաև բարձրացել է Արարատի գագաթը։
Լոնսդեյլը վիրավորական ակնարկ չի համարում այն, որ իրեն փոխարինելու է ամուսնական զույգ։ Նա ասաց, որ նրանց հետ տարիներ առաջ աշխատել է Մոսկվայում և բարձր կարծիքի է նրանց մասին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի