Օլիմպիական ջահը Մեծ Բրիտանիա կհասցնի Դեյվիդ Բեքհեմը
Աշխարհ
Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի օլիմպիական կրակը տեղափոխելու հանդիսավոր արարողության բացումը տեղի կունենա այսօր Աթենքի «Պանաթինայկոս» ֆոտբոլային մարզադաշտում։ Հանդիսավոր արարողությանը մասնակցելու է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Աննան՝ թագուհի Եղիսաբեթ II–ի դուստրը, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը և «Լոնդոն 2012» օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեբաստիան Կոեն, հաղորդում է Вести.ru–ն։
Արքայադուստր Աննան հայտնի է իր բարեգործական գործունեությամբ, ինչպես նաև նրանով, որ նա Բրիտանիայի թագավորական ընտանիքի միակ անդամն է, որը մասնակցել է Օլիմպիական խաղերի։ Վերջինս 1976–ին Մոնրեալում անցկացված օլիմպիական խաղերում մասնակցել է ձիասպորտի մրցումներին՝ եռամարտ առաջնությունում զբաղեցնելով 24-րդ տեղը։
Այդ արարողությանը ներկա կլինեն նաև ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը, որը նաև կմասնակցի օլիմպիական ջահի փոխանցումավազքին։
Հիշեցնենք, որ ամառային օլիմպական խաղերի կրակն արդեն երեք հազարամյակ է՝ մայիսի 10-ին վառվում է հինավուրց Օլիմպիայում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ