Կան պետական ծառայություններ, որտեղ կաշառք են վերցնում տեղեկանք տրամադրելու համար. Տիգրան Սարգսյան
Հայաստան
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից։
«Խոսքը վերաբերում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրին», - նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով. «Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետևողականորեն այս մոնիթորինգն իրականացնելու ենք, որովհետև դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկն ուժի մեջ է, դեռևս կա կողոպուտ, կաշառք են վերցնում այս կամ այն տեղեկանքը տրամադրելու համար։ Մոնիթորինգն սկսված է, և մենք երկու շաբաթվա ընթացքում կամփոփենք մոնիթորինգի արդյունքները' ըստ գերատեսչությունների»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի