Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ինչո՞ւ ՀՀԿ-ն սկսեց սիրել ՀԱԿ-ին

Վերլուծական

Քառօրյա պատերազմը, բայց հատկապես հուլիսի 17-ի զինված միջադեպն արմատապես փոխեց Հայաստանի ներքաղաքական հարաբերությունների տրամաբանությունը: Այս օրերին տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հաստատում են ասվածը: Մինչև ապրիլյան պատերազմը, ՀԱԿ-ը համարվում էր գործող իշխանության, ամենաանհաշտ մցակիցը: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ են կապված 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունները, ՀԱԿ-ն էր հայաստանյան ընդդիմադիր վերջին ազդեցիկ միավորման՝ եռյակի, գաղափարական շարժիչը: ՀԱԿ-ի արմատականությունը բնականաբար արժանանում էր կառավարող կուսակցության կոշտ հակազդեցությանը:

Ամեն բան փոխվեց քառօրյա պատերազմի օրերից: Երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմ դրեց ներքաղաքական տարաձայնությունները և գործող իշխանության շուրջ համախմբվելու կոչ արեց:

Տեր-Պետրոսյանը նաև գործնականում իրականություն դարձրեց սեփական կոչը, ապրիլին իր տանը հյուրընկալելով նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ մի քանի օր անց Ստեփանակերտում հյուրընկալվելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Հուլիսի 17-ի միջադեպին միաժամանակ արձագանքեցին գործող և առաջին նախագահները: Լևոն Տեր-Պետրոյսանի խոսքը և Սերժ Սարգսյանի ելույթը կարծես թե փոխլրացնում էին միմյանց՝ հանրության մոտ երկու նախագահների համագործակցության կարծիք ձևավորելով: 

Ոմանք համարում են, որ համագործակցություն կա ու դա նույնիսկ ողջունելի է: Աշխարհում ավանդույթ է, որ գործող ու նախկին նախագահները մեկտեղում են իրենց ջանքերն ազգային հարցերում կամ ֆորսմաժորային իրավիճակներւմ:

Մյուսներն, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, խոսում է Սարգսյան-Տեր-Պետրոսյան գործարքի մասին՝ նկատելով թե նրանց միավորում է ԼՂՀ հարցում զիջումների գնալու ցանկությունը:

Եթե Տեր-Պետրոսյանը քաղաքական թոշակառու լիներ ու Սերժ Սարգսյանի անունն էլ այսքան չնույնանար ՀՀԿ-ի հետ, ապա վերը նկարագրվածն իրոք կարելի էր դիտարկել պետական մտածողության երկուստեք դրսևորման հարթության մեջ:

Բայց օբյեկտիվորեն այլ է վիճակը: Սերժ Սարգսյանն ունի հստակ քաղաքական շահեր և ձգտում է սեփական իշխանության վերարտադրությանը: Լևոն տեր-Պետրոսյանը նույնպես կոնկրետ քաղաքական շահերի կրող է և ղեկավարում է մի կուսակցություն, որն աաջնահերթն է համարում իշխանափոխությունը՝ գոնե հրապարակային քաղաքականության մակարդակում:

Մյուս կողմից, ընթացիկ երկու հիմնական հարցերի շուրջ՝ ԼՂՀ խնդրում և Սասնա Ծռերին դատապարտելու հարցում, Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի թիմակիցների դիրքորոշումները գրեթե նույնական են:

Դիտարկենք մեկ այլ հարթություն, որը ևս բացահայտում է ՀՀԿ-ի անսահման լոյալությունը ՀԱԿ-ի հանդեպ, ինչպես նաև վերջինիս հանդուրժողականությունն իշխանությունների հանդեպ: ԸՕ-ն համաձայնեցված բարեփոխեցին, հետո փող չլինելու կամ այլ պատճառներով, այդ բարեփոխումները չեղարկեցին, բայց սրանով հանդերձ, ՀԱԿ-ը հեղափոխության դրոշ չպազրեց, իսկ հանրապետականները միանգամից հայտարարեցին, թե պատրաստ են կրկին երկխոսել ԸՕ-ն բարեփոխելու շուրջ Տեր-Պետրոսյանի թիմի առաջարկած օրակարգով ու պահանջներով:

Հասկանալի է, որ այստեղ խնդիրը ԸՕ-ն չէ, այն ընդամենը միջոց է, որն ապահովվում է Սարգսյան-Տեր-Պետրոսյան հեռակա, ՀՀԿ-ՀԱԿ ուղղակի երխոսությունը:

Նշանակում է նրանք խոսելու գուցե նաև պայմանավորվելու բան ունեն:  Գուցե Սերժ Սարգսյանը պատահական շրջանառու չդարձրեց ազգային համաձայնության իշխանության թեզը և անկեղծորեն կարծում է, որ իշխանության վերարտադրության քաղաքական լեգիտիմությունը հնարավոր է ապահովել, եթե որոշակի համաձայնությունների գա Տեր-Պետրոյսանի հետ: Անգամ նրա թիմակիցներին հրավիրի նոր Կառավարություն:

Հնարավոր է՝ Սարգսյանը նման բան եզրակացրած լինի, որովհետև հուլիսի 17-ն առաջին հերթին բացահայտեց նրա իշխանության քաղաքական սնանկությունը: Գործող նախագահը թերևս գիտակցում է, որ անվերջ չի կարող հենվել ոստիկանների, օլիգարխների, հանրապետական գորշության վրա:

Տեր-Պետրոյսանն իհարկե չի համաձայնի ՀԱԿ-ով մաս կազմել հանրապետական իշխանությանը որևէ պարագայում, մյուս կողմից առաջին նախագահը պրագմատիկ մարդ է և հասկանում է, որ ՀԱԿ-ը սեփական ռեսուրսներով 2017-ին ոչ միայն իշխանափոխություն իրականացնել չի կաող, այլ նաև, գուցե, զրկվի խորհրդարանական կուսակցության կարգավիճակից:

Ուրեմն նրան էլ պետք է Սերժ Սարգսյանի աջակցությունը: Խնդիրը մի քանի մանդատը չէ, այլ այնպիսի համակարգի ձևավորումը, որում Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական կշիռ կունենա՝ թեկուզ ընդդիմության կարգավիճակով:

Հուլիսի 17-ի միջադեպով առաջացած շարժումը և իրավիճակը մարտահրավեր է Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի քաղաքական շահերին: Այդ մարտահրավերը նրանց միավորեց՝ ստիպելով մտածել քաղաքական նոր համակարգի ձևավորման մասին:

Սարգիս Հակոբյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված