Բանակցությունների հետ համատեղ շատ կարևոր է վերականգնել մարդկանց միջև վստահությունը. Ռոլանդ Կոբիա
Ադրբեջան
Եվրոպական միությունը միջոցառումների փաթեթ է պատրաստել ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ։ Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան։
«ԵՄ-ն մի շարք մտահղացումներ է պատրաստել, որոնք կկարողանան նպաստել ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդմանը։ Առայժմ դրանք չեն ընդունվել կողմերի կողմից։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կողմերը կընդունեն այդ առաջարկությունները, և դա կլինի նշան նրա, որ կողմերը ռեալ կողմ են տվյալ հակամարտության լուծմանը»,- նշել է Կոբիան։
Նա նշել է, որ ԵՄ-ն ուզում է արագացնել իր աջակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին։ Դրա օրինակ են Ֆիլիպ Լեֆորտին տարածաշրջանային հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակելը, նրան ԼՂ հարցի վերաբերյալ մանդատ տալը, ինչպես նաև ԵՄ–ի՝ կողմերի միջև մի շարք միջոցներ իրագործելու ցանկությունը։
«Տվյալ առաջարկությունները քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Նրանք ուղղված են տեղերում մարդկանց միջև վստահության վերականգնմանը։ Հակամարտությունը չափազանց երկար է շարունակվում, շփման գծում զոհվում են մարդիկ։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, սակայն պաշտոնական բանակցություններից բացի, շատ կարևոր է նաև վերականգնել մարդկանց միջև վստահությունը»,- հայտարարել է դեսպանը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի