Թուրքիայում գյուլենականների ձերբակալությունները շարունակվում են
Թուրքիա
Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների շրջանակում 37 անձ է ձերբակալվել:
Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական գործակալությունը:
Ստամբուլի գլխավոր դատախազի' ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գծով տեղակալ Իսմայիլ Ուչարի գլխավորությամբ իրականացվող հետախուզական գործողությունների երկրորդ փուլի շրջանակում ձերբակալվել է «Թյուրք տելեկոմ»-ի 37 աշխատակից' չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի ուսմունքին սատարելու կասկածանքով:
«Թյուրք տելեկոմ»-ի աշխատակիցների նկատմամբ Ստամբուլի դատախազության` պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված հետախուզական գործողությունների առաջին փուլում ձերբակալվել էր 11 աշխատակից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)