Ճնճղուկի` բազե դառնալը մի տեսակ չի նայվում
Վերլուծական
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ խրոխտ տոնով հայտարարել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում տարածքների զիջման տարբերակ երբեք չի քննարկվել:
Քոչարյանը մի փոքր անկեղծ չէ, որովհետև կարգավորման բոլոր առաջարկները, սկսած 1994 թ-ից, ունեցել են «կարգավիճակ տարածքի դիմաց» փիլիսոփայությունը և ենթադրել են հայկական կողմից տարածքային որոշ զիջումներ:
Այլ խնդիր է, որ ներկայումս Հայաստանի իշխանությունները հակված չեն միակողմանի զիջումների: Հայաստանի գործող իշխանությունը միշտ ասոցացվել է ճնճղուկի հետ, և մի տեսակ չի նայվում բազեի կերպարը, այն էլ՝ Շավարշ Քոչարյանի դեմքով:
Մյուս կողմից այս կերպարանափոխությունը միայն դրական է և հուշում է, որ հուլիսյան հայտնի իրադարձություններն, այնուամենայնիվ, որոշակի «ծռություն» են հաղորդել իշխանությանը:
Մնում է իշխանությունը բազեի թռիչք և ուժ ունենա:
Սարգիս Հակոբյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)