Էրդողանը Չինաստանում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Կողմերը նախ և առաջ քննարկել են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները: Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի խնդրին' Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին մանրամասներ:
Բան Կի-Մունը խոսել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձին' դատապարտելով կատարվածը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)