Անթալիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել. կան անհետ կորածներ (տեսանյութ)
Թուրքիա
Anadolu գործակալությունը հրապարակել է տեսագրություն թուրքական Անթալիայի ափերի մոտ Kurt-C զբոսաշրջային նավի խորտակման վայրից: Կադրերում երևում են կողաշրջված նավը և նավում գտնվող մարդկանց փրկելու գործընթացը:
Kurt-C զբոսաշրջային նավը, որում կային նաև արտասահմանցի զբոսաշրջիկներ, սեպտեմբերի 3-ին հայտնվել է փոթորկի մեջ: Կապիտանը որոշում է կայացրել վերադառնալ նավահանգիստ, սակայն ափից 2 մղոն հեռավորության վրա այն սկսել է թեքվել և կողաշրջվել է:
NTV հեռուստաալիքի տվյալներով՝ փրկվել են 84 անձինք: 2 մարդ՝ Թուրքիայի քաղաքացուհի և Լիբանանի 14-ամյա քաղաքացուհի, համարվում են անհետ կորած:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)