Երեք թուրք զինվորական է սպանվել քուրդ գրոհայինների հետ բախումների հետևանքով
Թուրքիա
Երեք զինվորական է սպանվել և մեկը՝ վիրավորվել, Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում Քրդական բանվորական կուսակցության զինյալ գրոհայինների (PKK) հետ բախումների հետևանքով, հաղորդում է HurriyetDailyNews–ը։
Երեք զինվորականները սպանվել են Թուրքիա–Սիրիա սահմանի մոտ գտնվող Ամանոս լեռան վրա։ Վիրավորված զինվորկանը տեղափոխվել է İskenderun ինքնավարությունում գտնվող հիվանդանոց։ Բախումների պատճառով նաև PKK–ի չորս գրոհայիններ են զոհվել։
PKK–ն Թուրքիայի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի կողմից ճանաչվում է՝ որպես ահաբեկչական կազմակերպություն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)