Թուրքիայում գյուլենականների հետ կապ ունեցող 14 հազար ուսուցիչ կա. Յըլդըրըմ
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենց տվյալներով' երկրում գյուլենականների հետ կապ ունեցող շուրջ 14 հազար ուսուցիչ կա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նա նշել է, որ հետաքննությունը ցույց կտա, թե կասկածվողներից քանիսն են անմիջական կապի մեջ գյուլենականների հետ: Յըլդըրըմը հայտնել է, որ նոր ուսումնական տարվան ընդառաջ իրենք հարցը քննարկել են ազգային կրթության նախարարության հետ և համաձայնության եկել, որ կասկածների հաստատման պարագայում բոլոր այդ ուսուցիչները կհեռացվեն աշխատանքից:
Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Գյուլենն ի սկզբանե հերքել է հեղաշրջման փորձին իր մասնակցությունը:
Հուլիսի 15-ից հետո թուրքական իշխանությունները երկրում գյուլենականների իսկական որս են սկսել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)