ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա
Թուրքիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 8-ին կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Անկարայում Ստոլտենբերգը հանդիպումներ կունենա երկրի պաշտոնատար անձանց հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիա կայցելի առաջին անգամ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայում կմնա մինչև սեպտեմբերի 9-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)