Թուրքիայում 36 հազար բանտարկյալ ազատ է արձակվել
Թուրքիա
Թուրքիայի օրենսդրական դաշտում կատարված փոփոխությունների արդյունքում 36 հազար բանտարկյալ ազատ է արձակվել:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Օրենսդրական փոփոխությունների համաձայն' օգոստոսի 17-ից սկսած «լավ վարք» ունեցող 36 հազար բանտարկյալների ազատազրկումը փոխարինվել է ազատ արձակմամբ, իսկ 16 հազար 223 բանտարկյալներ փակ ռեժիմով բանտերից տեղափոխվել են բաց ռեժիմով բանտեր:
Օրենսդրական այս փոփոխությունը չի տարածվել Թուրքիայի քրեական օրենսգրքի կանխամտածված սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, անձի առողջությանը դիտմամբ վնաս հասցնելու, թմրամիջոցներ եւ հոգեմետ դեղեր արտադրելու, պահելու, վաճառելու, լրտեսության եւ ահաբեկչության հատկանիշներով դատապարտված բանտարկյալների վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)