ԱՄՆ–ի անօդաչու թռչող սարքը Յեմենում ռմբակոծել է «Ալ-Քաիդայի» ավտոշարասյունը
Աշխարհ
ԱՄՆ օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքը ռմբակոծել է «Ալ-Քաիդայի» զինյալներին պատկանող ավտոշարասյունը՝ Յեմենի Հադրամաութ նահանգում, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ վերջին տվյալների՝ ռմբակոծության պատճառով զոհվել է առնվազն երկու զինյալ։ Տեղի անվտանգության ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ ռումբը ընկել է պայթուցիկ նյութեր տեղափոխող մեքենայի վրա, ինչի պատճառով մի քանի ուժգին պայթյուններ են տեղի ունեցել։
«Ալ-Քաիդայի» զինյալների վրա հարձակումները հաճախակիացել է այն բանից հետո, երբ Յեմենի բանակը ԱՄՆ–ի օդուժի օգնությամբ անցյալ շաբաթվանից սկսել է հատուկ գործողություններ ձեռնարկել երկրի հարավային քաղաքներում վերահսկողություն հաստատելու նպատակով։
Յեմենում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով երկրի հարավային շրջաններն անցել էին զինյալ գրոհայինների վերահսկողության տակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ