Թուրքիայում քաղբանտարկյալները հացադուլ կսկսեն
Թուրքիա
Թուրքիայում քաղբանտարկյալները սեպտեմբերի 15-ից անորոշ ժամանակով հացադուլ կսկսեն' ի պաշտպանություն Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկված Քրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.org լրատվականը:
Թուրքիայի 7 տարբեր բանտերում PKK-ական 35 քաղբանտարկյալների կողմից հացադուլ սկսելու պատճառն այն է, որ նրանք լուր չունեն իրենց առաջնորդից եւ անհանգստացած են նրա առողջության ու անվտանգության համար: Ակցիային կմիանան նաեւ ազատության մեջ գտնվող PKK-ականներ:
Թուրքիայում քրդական ինքնավարության համար պայքարող PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ԱՄՆ-ի հետախուզությունը 1999 թվականի փետրվարի 19-ին ձերբակալել էր Քենիայում եւ հանձնել թուրքական կողմին, որը նրան ցմահ բանտարկության է ենթարկել Մարմարա ծովի Իմրալի բանտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)