Բակո Սահակյանը մասնակցել է Բերդաձորի ազատագրմանը նվիրված միջոցառմանը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին մասնակցել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
ԼՂՀ ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան գոյամարտում զոհված բերդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ