Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Մարուքյան-Փաշինյան գզվրտոց. նրանցից ո՞վ է իշխանության դրածո, իսկ գուցե երկո՞ւսն էլ

Վերլուծական

Նախօրեին Վանաձորում մեկնարկել է քաղաքային ընտրությունների քարոզարշավը: Վանաձորն ակնհայտորեն իշխանամետ քաղաք չէ, սակայն այստեղ մեծ հենարան չունի նաև տիտղոսային ընդդիմությունը: 2012-ի խորհրդարանական ընտրություններն այս քաղաքում ի հայտ բերեցին քաղաքական նոր կոնֆիգուրացիա, որի մի բևեռում ՀՀԿ-ն է, մյուսում՝ Վանաձորից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, ով իր թիմով մեկ տարի առաջ ստեղծեց «Լուսավոր Հայատան» կուսակցությունը:

Հենց ՀՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն են այս ընտրարշավի հիմնական ֆավորիտները: Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի անձն այնքան վարկաբեկված է, որ կառավարող կուսակցությունը որոշեց իր համասնական ցուցակի առաջին համարը վստահել նոտար Մամիկոն Ասլանյանին, ով ըստ տեղացիների համակիրների որոշակի շրջանակ ունի քաղաքում: Ս.Սարգսյանի կուսակցությունը թերևս ճկուն կադրային լուծում է գտել փորձելով ընտրարշավի ժամանակ իրեն զերծ պահել քաղաքային այսօրվա իշխանությունների հասցեին հնչող քննադատությունից:Մյուս կողմից ՀՀԿ-ի ավանդական ձեռագիրը չի փոխվել: Նորից կուսակցությունը շարունակում է ադմինիստատիվ ռեսուրսի գռեհիկ կիրառում, քաղաքի երկու հրապարակները ընդդիմության համար ըստ էության փակ պահելու մարտավարությամբ: Կամ արդյոք կառավարող կուսակցության կրեատիվ մոտեցման մասին է խոսում այն հանգամանքը, որ ընտրական շրջանում կառավարությունը 160 միլիոն դրամ է հատկացնում Վանաձորին: Այդ գումարը ծախսվելու է ոչ թե քաղաքի զարգացման, այլ քաղաքապետարանի աշխատավարձերի պարտքը մարելու նպատակով: Այլ խոսքով խնդիր է դրված մոբիլիզացնել քաղաքապետարանի ադմինիստրատիվ ռեսուրսը: Ընտրարշավի մյուս ֆավորիտը «Լուսավոր Հայստան» կուսակցությունը առաջադրել է իր նախագահի եղբոր Քրիստ Մարուքյանի թեկնածությունը և հենվում է քաղաքի բողոքական էլեկտորատի վրա, որի շնորհիվ չորս տարի առաջ պատգամավոր դարձավ Էդմոն Մարուքյանը:

Սակայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի մրցակից ոչ միայն ՀՀԿ-ի, այլ այս ընտրություններում իր համամասնական ցուցակն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմքով:

Ընդ որում, «Լուավոր Հայաստան» կուսակցությունն-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն հակադրությունը գալիս է Երևանից և Վանաձորում ընդամենը լոկալ դրսևորում է ստանում: Նիկոլ Փաշինյանը «մեկ ընդդիմության» իր թեզով իշխանության նախագիծ է համարում նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Մասնավորապես, Նիկոլը հիշեցնոմ է, որ անցած չորս տարվա ընթացքում Մարուքյանը երկու անգամ կողմ է քվեարկել կառավարության ծրագրին: Լավ, բայց հիմա Փաշինյանը թիրախ է դարձրել, ոչ թե նույն այդ ատելի կառավարության թեկնածուին, այլ նրա մրցակից «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

Ստացվում է, որ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անուղակիորեն աջակցում է ՀՀԿ-ի իշխանության վերարտադրությանը: Այդ ֆոնին Մարուքյանի կողմնակիցները հենց Փաշինյանին ու նրա կուսակցությանն են համարում Բաղրամյան 26-ի պռոեկտ:

«Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանը» նոր կուսակցություններ են, կրեատիվ մոտեցումներով, նոր օրակարգով ու ասելիքով: Նույնիսկ շատ բնական կլիներ նրանց դաշինքը խորհրդարանական և տեղական ընտրություններում: Սակայն նման բան տեղի չունեցավ ու հիմա, որքան էլ պարադոքսալ է, այդ երկու կուսակցությունների գզվռտոցը նույնքան բնական է, անկախ այն հանգամանքից, թե նրանցից ով է իշխանության դրածոն, կամ եթե  նույնիսկ երկուսն էլ ինքնաբավ կուսակցություններ են, կամ իշխանության դրածոներ:

Բանն այն է, որ գրեթե նույնն է «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների էլեկտորալ բազան, քաղաքացիական հասարակությանը նրանց հակվածությունը: Ասել է թե նրանք կիսելու բան ունեն: Առաջին հերթին, խորհրդարանական առաջիկա ընտրություններում: Իսկ Վանաձորում «Քաղաքաիական պայմանագիր» կուսակցությունը «Լուսավոր Հայաստանից» ընդամենը քվեներ է տանում, չեզոքացնելով ՀՀԿ-ի պարտության հեռանկարը: Հարկ չեմ համարում անդրադառնալ ՀՅԴ, ՀԱԿ, ԱՎԿ, ԲՀԿ, «Համախմբում» կուսակցությունների համասնական ցուցակներին, որովհետև դրանցից որևէ մեկն առայժմ չի կատարել որևէ քայլ, հանդես չի եկել նախաձեռնությամբ, որոնք կարող էին փոխել Վանաձորում հոկտեմբերի երկուսին նշանակված ՏԻմ ընտրությունների քաղաքական խճանկարը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված