Զորացրված ՀՀ քաղաքացիներին «տարել են» զորամասեր` հաշվառման նպատակով
Հասարակություն
Լուրեր.com-ի ունեցած տեղեկություններով՝ մայիսի 17-ի վաղ առավոտյան՝ 06.30-07.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության և զինկոմիսարիատի աշխատակիցներն այցելել են նախկինում ՀՀ Զինված ուժերում զինվորական ծառայություն կատարած և զորացրված մի շարք քաղաքացիների բնակարաններ և «բերման ենթարկել» տարածքային զինկոմիսարիատներ։
Այդ գործողությունները հիմնավորելու քաղաքացիների պահանջներին ի պատասխան՝ ուժային կառույցների ներկայացուցիչները նշել են, թե իրենք կատարում են ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների հրամանները՝ միևնույն ժամանակ չներկայացնելով ծանուցագիր կամ օրենքով սահմանված որևէ այլ փաստաթուղթ։
Երիտասարդներին նստեցնելով ավտոբուս՝ զինվորականները հայտնել են, որ հաշվառման նպատակով մեկ օրով մեկնում են զորամասեր։ Արդեն տեղից մեզ հայտնել են, որ զորամասում են գտնվում Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող ՀՀ քաղաքացիները։ Լուրեր.com-ը կշարունակի հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը և կփորձի նոր մանրամասներ հաղորդել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը