Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում Կատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆը Երկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում են ԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանում Ուկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշություն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասին Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. Armsport Էբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է Աֆրիկայում Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ 

Հայոց Աշխարհի աքսիոմներն ու հասկացությունների պատերազմը

Վերլուծական

Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հեղինակած հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օգտվելով մայիսի 18-ին նշվող Քաշաթաղի Բերձոր քաղաքի ազատագրման 20-ամյակի առիթից՝ հարկ ենք համարում անդրադառնալ արցախյան հակամարտությանը վերաբերող եզրույթների և հասկացությունների կարևորությանը, քանի որ, ինչպես հեղինակն է նշում, «․․․ սխալ եզրույթների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում առանձին խնդիր»։

Հայ քաղաքական եւ հասարակական միտքը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը։ Լայնածավալ երևույթները վերարժևորելը և հասկանալը ժամանակ է պահանջում։ Տասնամյակների պատմություն ունեցող արցախյան հիմնախնդրի զարգացման դինամիկան հասկանալու և ճիշտ գնահատելու համար բավական չէ հաշվի առնել միայն վերջին տարիների կամ առավել ևս վերջին ամիսների իրադարձությունները։ Նման մոտեցումն ու դրանից արված եզրահանգումները, որպես կանոն, սխալ են լինում։

Այսօր արդեն կարելի է խոսել Արցախի ազատագրման պայքարի ընթացքում հայ ժողովրդի ձեռք բերած քաղաքական և պատմական փորձի, ինչպես նաև մի քանի եզրահանգումների մասին: Դրանցից մեկը վկայում է, որ ճնշումներ գործադրելու միջոցով Հայոց Աշխարհին ստիպելը (հեղ.՝ Hayoc Ashkhar) հրաժարվել արցախյան հաղթանակի պտուղներից հեռանկար չունի: Այսօր արտաքին աշխարհի համար ավելի բարդ է հաշվարկել հայության արձագանքը, որը, ինչպես փորձն է ցույց տվել, համաշխարհային տեղեկատվական դաշտում առկա անհամաձայնությունների, քաղաքական գործիչների և դիվանագետների կիսակնարկների և շատախոսությունների մշուշում ի զորու է տեսնել հայկական ազգային շահերին ուղղված սպառնալիքներն ու ձևավորել համարժեք արձագանք։

Հայկական կողմի վրա ճնշման փորձերն ամեն անգամ ոչ միայն ստիպում են հայությանը սթափվել, այլև ավելի հստակ գիտակցել, որ արցախյան հիմնախնդիրը հայկական հարցի մի մասն է։ Հասարակական ակտիվության արդյունք է դառնում դիրքորոշումների ձշգրտումը և փորձագիտական հանրության, քաղաքական և հասարակական գործիչների կողմից այն բանի առավել հստակ գիտակցումը, թե ինչպիսի եզրույթներով և հասկացություններով պետք է քննարկվի Արցախի հիմնախնդիրը։ Հնարավոր է, որ նույնիսկ հայությունը, առանց իրեն հաշիվ տալու, նախորդ տասնամյակներում կարողացել է ազատվել մի շարք կեղծ կամ ոչ համարժեք հասկացություններից և մոտեցումներից, որոնց շրջանակներում էլ զարգանում էր արցախյան հիմնախնդիրը։ Հայ հասարակությունը փաստորեն հիմնովին հրաժարվել է այնպիսի եզրույթների կիրառումից, ինչպիսիք էին՝ «անվտանգության գոտի», «Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքներ» և այլն, եւ անցել իրականությունն արտացոլող այնպիսի եզրույթների կիրառմանը, ինչպիսիք են «ազատագրված տարածքներ» և «ԼՂՀ տարածք»։

Մյուս դրական օրինակը այսպես կոչված քարտեզների խնդիրն է։ Մինչև վերջերս հայկական տեղեկատվական դաշտում բավականին հաճախ կարելի էր հանդիպել քարտեզների, որտեղ Արցախն ասոցացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ։ Նման իրավիճակն ընդունելի էր 90-ականների սկզբին, բայց ոչ հիմա։ Սկիզբ առնելով որպես Արցախի և Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացիների նախաձեռնություն, ովքեր պահանջում էին հրաժարվել ԼՂԻՄ քարտեզից՝ փոփոխությունների ալիքը, հաղթահարելով խոչընդոտներն ու իներցիայի ուժը, կարողացավ դառնալ համընդհանուր միտում։ Արդյունքում, հայկական լրատվամիջոցների մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական նախապատվությունից և համակրանքից, հրաժարվեցին խորհրդային ժամանակաշրջանի հին քարտեզներից։

Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է հայությունը ընթացիկ քաղաքական վերլուծության և գիտակցության համար աննկատ հայկական միջավայրից դուրս մղում ոչ համարժեք եզրույթներն ու հասկացությունները։ Իհարկե, մաքրման գործընթացի վրա ազդում է նաև արտաքին քաղաքական համատեքստը։ Այնուամենայնիվ որոշիչ դերը հայության քաղաքական հասունացմանն է վերապահված, որը սովորում է տարանջատել կարճատև գործընթացներն ու իրադարձությունները երկարաժամկետ, կենսական ազգային նշանակության խնդիրներից։ Հայ հասարակության շրջանակներում փոփոխություններն ի վերջո ստիպում են քաղաքական գործիչներին փոխել իրենց դիրքորոշումը՝ անցնելով նոր եզրույթների և հասկացությունների օգտագործմանը։

Ճիշտ եզրույթների և հասկացությունների կիրառումը ծայրահեղ կարևոր է, քանի որ սխալ եզրույթների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում է առանձին խնդիր։ Գործող քաղաքական և պետական գործչի, լրագրողի համար եզրույթների և հասկացությունների պատերազմը կարող է երկրորդական և անկարևոր թվալ, սակայն իրականում այն ձևավորում է միտումներ երկար տարիների և տասնամյակների համար։ Որպես աղյուսի կտոր օգտագործելով սխալ եզրույթներ և հասկացություններ՝ արտաքին ուժային կենտրոնները մշակում են այնպիսի հիմնարար սկզբունքներ և հենք, որոնց կիրառումը չի կարող չհակասել հայկական ազգային շահերին։ Եվ եթե հայ ազգային-ազատագրական շարժման արցախյան փուլի սկզբում դիվանագիտական և քաղաքական փորձի բացակայության պատճառով նման սխալներն անխուսափելի էին, ապա այսօր դրանք արդեն անթույլատրելի են։ Վերոնշյալից բացի կարելի է հիշատակել նաև «ադրբեջանցի փախստականններ», «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», «Ղարաբաղի կարգավիճակի համար հետագա հանրաքվե», «միջանկյալ կարգավիճակ» եզրույթներն ու հասկացությունները, որոնց վրա էլ հիմնված են մադրիդյան գործընթացի հիմնարար սկզբունքներն ու հենքը։

Սակայն, եթե վերոնշյալ եզրույթներն ու հասկացությունները այս կամ այն չափով արդեն պատմության մաս են կազմում, ապա նույնը չի կարելի ասել մեր աչքի առաջ հասունացող՝ Արցախյան պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների վերաբնակեցման կեղծ գաղափարաբանության մասին։ Վերաբնակեցման անհրաժեշտությունը, որ պետք է դառնա 21-րդ դարում հայության ռազմավարական նպատակը, քննարկման եւ կասկածի ենթակա չէ։ Խնդիրն այլ է։ Վերջին ժամանակներս էլ ավելի հաճախ կարելի է լսել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական գործիչների կարծիքը, թե ազատագրված տարածքները չբնակեցնելու պատճառով հայ ազգը դրանք կկորցնի։ «Եթե տարածքները չբնակեցվեն, չենք կարող հիմնավորել դրանք տնօրինելու իրավունքը» կամ «չբնակեցված հողերը ստիպված կլինենք հանձնել» և այլն։

Բոլոր նման արտահայտություններում տեղի է ունենում հասկացությունների և հիմնախնդիրների աննկատ նենգափոխում, երբ բնակեցման, տնտեսական զարգացման և այլ հարցերը դառնում են հայկական հողի այս կամ այն մասի ճակատագրի շուրջ դատողության առարկա։ Հայոց աշխարհին աննկատ ներշնչում են դարերի ընթացքում կորսված և հայ ռազմիկի վերադարձրած հայրենիքի մի հատվածի հավանական կորստի հնարավորությունները: Այսպիսի մտքերը պետք է խեղդել սաղմնային վիճակում։ Հայկական հողերը վերադարձնելու մասին որեւէ դիտարկում կամ արդարացում ուղղակի անթույլատրելի է։

Հայ քաղաքական և հասարակական գիտակցությունը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը, որոնք բացառում են հայկական հողերի միջև որեւէ սահմանազատում կամ տարբերակում՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ազատագրվել կամ ազատագրվելու։ Չկա և չի կարող լինել որևէ տարբերություն Հադրութի կամ Քարվաճառի, Վանի կամ Կարինի միջև։ Տարածքային նոր կորուստների հնարավորության շուրջ որևէ քննարկում, ենթադրություն պետք է դիտարկվի որպես ազգային դավաճանություն։ Սա Հայոց Աշխարհի աքսիոմներից մեկն է. անթույլատրելի է խոսել Հայոց Աշխարհը խաթարող ինչ-որ քաղաքական կամ առավել ևս տնտեսական փաստարկների մասին։

Ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի վերաբերյալ փաստարկները բավարար բնակեցված չլինելու հիմքով կեղծ են և վնասակար։ Անկախ ազատագրված տարածքների բնակեցվածության մակարդակից, դրանք հանձնելու հավանականությունը պետք է դիտարկվի նույն տրամաբանությամբ, ինչ Երևանի կենտրոնի կամ Սյունիքի բարձրալեռնային գյուղերի կամ էլ Լոռու հանձնումը։ Յուրաքանչյուր այլ մոտեցում, որ փորձ կանի որեւէ «նուրբ» տարբերություն մտցնել Կովսականի, Գյումրիի կամ Երևանի միջեւ, պետք է կասեցվի։

Սատանան, ինչպես հայտնի է, թանքնված է մանրուքներում. մասնավորապես հայկական հողային հարցի շուրջ մոտեցումներում եւ գնահատականներում առօրյա գիտակցության համար աննկատ տարբերությունների ու ճեղքերի միջոցով հայ հասարակական, իսկ հետո նաեւ քաղաքական գիտակցություն են ներթափանցում կեղծ գաղափարներ եւ հայացքներ:

Հայ քաղաքական և հասարակական որոշ գործիչներ պետք է վերջապես ըմբռնեն, որ հայի համար հայկական հողը միանշանակ թանկ է՝ անկախ բնակեցվածության մակարդակից, տնտեսական կամ այլ արժեքից ու գրավչությունից։ Հայկական հզորությունն ու իշխանությունը (քաղաքական, ռազմական և տնտեսական) կառուցվում է հոգևոր հիմքի վրա, որի անբաժանելի մասը հայկական լեռնաշխարհն է՝ հայկական քաղաքակրթության բնօրրանը։ Հողի բացարձակ արժեքի ընկալումը, դրա հանձնման շուրջ որևէ քննարկման անհնարինությունն ու անթույլատրելիությունը պետք է հայկական քաղաքական գիտակցության զարգացման նոր փուլի անցման առաջին քայլը հանդիսանան։

Կարո՞ղ է արդյոք Հայոց Աշխարհը կորցնել ազատագրված տարածքները։ Այս հարցին դրական պատասխանելուց եւ այդ պատասխանը հայկական տնտեսության տկարությամբ, ժողովրդագրական ճակատագրական միտումներով և այլ պատճառներով հիմնավորելուց առաջ պետք է հստակ գիտակցել, որ տվյալ դեպքում խոսքը համակարգային խնդիրների և հայկական հասարակության և պետականության ճգնաժամի մասին է։ Սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականության հետևանքը կլինի ոչ միայն այն, որ կկորցնենք հայկական հողերի մի մասը, այլև՝ պետականությունն ու ապագայում նաեւ ինքնիշխանության իրավունքը։ Ազատագրված տարածքների իրացման խնդրում ջրի նման պարզ արտացոլվում են 21-րդ դարի հայ հասարակության համակարգային խնդիրները այնպես, ինչպես ժամանակին Կարսի անկման պատճառ դարձան առաջին հանրապետության խորքային խնդիրներն ու ախտերը։

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պարտվել ապագա որևէ պատերազմում, որի արդյունքում կկորցնի Արցախը կամ Հայաստանի ցանկացած որևէ այլ հատված։ Մարտահրավերի ողջ լրջության գիտակցությունը, ինչի առջև կանգնած է Հայոց Աշխարհը, և այն հանգամանքը, որ խոսք է գնում բացարձակ արժեքների մասին, պետք է օգնի հասկանալու նման ձևակերպման անթույլատրելիությունը։

Արդյո՞ք Հայաստանն ու հայկական պետականությունն իրավուք ունեն 21-րդ դարում պարտվել պատերազմում։ Իրավունք ունի՞ արդյոք Հայաստանն ունենալ թույլ տնտեսություն և անարդար հասարակություն։ Միանշանակ բացասական պատասխանը պետք է օգնի բացահայտել հայության իրական խնդիրները՝ սխալ ձևակերպված մարտահրավերների և սպառնալիքների համար պատասխաններ փնտրելու համար։

Հրաչյա Արզումանյան,
Ազգային անվտանգության հարցերով փորձագետ, Արցախ

Թարգմանությունը՝ Նելլի Ղուկասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամեն օր սուրճ խմո՞ւմ եք․ ահա ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմումԿատվի մա՞զն է մեղավոր․ գիտությունը հերքում է ամենատարածված միֆըԵրկար ու առողջ մազերի գաղտնիքը․ այս պարզ կանոնները շատերն անտեսում ենԱՄՆ–Իրան հարաբերություններ. հրադադարից հետո նոր փուլԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ Հորմուզի նեղուցի շրջանումՈւկրաինա–Ռուսաստան հակամարտություն․ շարունակվող մարտեր և դիվանագիտական անորոշությունԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվումԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ այս տարածված կոսմետիկ միջոցի մասինԵրեք նավ փորձել է առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցովԱռանձին վայրերում սպասվում է կարկուտ Խոսքից հետ կանգնել չկա. Նոան արձագանքել է ՀՖՖ նախագահի աղմկահարույց հայտարարությանը. ArmsportԷբոլա՝ վերադարձող մղձավանջ․ վիրուսը նորից տարածվում է ԱֆրիկայումԻրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՌազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայությունԻսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունըՀանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակՍրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՊայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿՄուսսոլինիին պատի տակ «շան սատակ» արեցին. Փաշինյանի նրա ոգով է ապրում (տեսանյութ) Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են շրջանակային համաձայնագիր․ 2 երկրները կսկսեն պաշտոնական բանակցություններ՝ խաղաղության շուրջ․ Ռուբիո Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակումԿառլոս Կազեմիրոն համալրել է «Ինտեր Մայամիի» շարքերը Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներԻրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգովApple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյանը՝ ՍԴ գործընթացի մասինԻշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԴավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ ՓուրմոհամադիինՔաղաքապետարանը մշտապես աջակցում է մարզիկներին և սպորտի զարգացմանը․ ԱվինյանԱյսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. Արամ Օրբելյանը մանրամասներ է հայտնումԼատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ալեն Սիմոնյանին խանգարեց Մատվիենկոյի նկատմամբ ուշադրությունը․ Ռուբինյանը Թուրքիայի համար վստահելի է (տեսանյութ)Իշխանությունը ստիպված եղավ կեղծել ընտրությունները՝ հաղթելու համար. Անի ՍամսոնյանԳյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել էՄեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձըՈ՞ր պաղպաղակն է առողջության համար ավելի քիչ վնասակար ԵԽԽՎ-ում Փաշինյանին դիկտոր են անվանել.160-ը 160-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են գերիներովՉարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարիցApple-ի գների բարձրացումը Ասիայում խուճապային վաճառքների պատճառ է դարձելՌուսաստանից Ճապոնիա ձկան ենթամթերքի արտահանումը կտրուկ աճել է5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպքՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը Սիկորսկին հայտարարել է Ռուսաստանի վերաբերյալ հնարավոր սադրանքի մասին Տեղի է ունենալու հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված