Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիա
Թուրքիայի Մանիսա նահանգի Աքհիսար գավառում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է երկրակեղևից 13,6 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են հարակից քաղաքներում ևս:
Նախնական տվյալներով' մարդկային կորուստներ չկան, տարվում են աշխատանքներ նյութական կորուստները պարզելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)