Վան քաղաքում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 50 մարդու
Թուրքիա
Թուրքիայի արևելյան Վան քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է 50 մարդ, այդ թվում՝ 4 ոստիկան և Իրանի 4 քաղաքացի, հայտնում է RIA Novosti-ն:
Ահաբեկչության մեջ կասկածվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները, հայտարարել է Վանի շրջանի նահանգապետ Իբրահիմ Թաշյապանը: Ականապատված ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան քաղաքի հրապարակում:
«Ականապատված ավտոմեքենան պայթեցվել է հեռակառավարումով 10 վայրկյան այն բանից հետո, երբ այն կայանվել է ոստիկանական բաժանմունքի մոտ: Վիրավորվել է 50 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 4 աշխատակից և իրանի 4 քաղաքացի, 2 վիրավոր գտնվում է ծանր վիճակում:
Նախնական տվյալներով' պայթյունը իրականացրել են ահաբեկչական անջատողական կազմակերպության (ՔԱԿ) անդամները»,- հայտարարել է Թաշյապանը հեռուստաալիքի եթերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)