Մահացել է հայտնի պատմաբան, հասարակական գործիչ Ստեփան Պողոսյանը
Հասարակություն
Մահացել է ականավոր պատմաբան հասարակական գործիչ Ստեփան Պողոսյանը։ Նա եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար, կուսակցության Արարատի շրջկոմի առաջին քարտուղար, 1970-1988թթ.` Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահ, 1988-1990 թթ. ղեկավարել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Ականավոր գործիչը այնուհետև նշանակվել է Հայկական ԽՍՀ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի եւ գրքի առեւտրի գործերի պետական կոմիտեի նախագահ: 1991թ. հիմնադրել է Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական կենտրոնը: Նշենք նաև, որ Ստեփան Պողոսյանը ՀՀԿ ներկայացուցիչ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայրն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը