DIY փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են. Հելսինկյան Ասոցիացիա
Հասարակություն
Ըստ Հելսինկյան Ասոցիացիայի ստացած տվյալների` այսօր ժամը 17:00-ի սահմաններում տեղի է ունեցել Արմինե Օգանեզովայի (Ծոմակի) հասցեին ուղղված հերթական սպառնալիքը: Հիշեցնենք, որ Մայիսի 8-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում Ծոմակին պատկանող «Դի-Այ-Ուայ» փաբը պայթեցվել էր երիտասարդ ազգայնական խմբի անդամների կողմից: Վերջին օրերին ամեն օր տվյալ երիտասարդները խմբով գալիս են «Դի-Այ-Ուայ» փաբի մոտ նստում: Իսկ այսօր ժամը 16:30-ի սահմաններում տվյալ խմբի անդամներից 3-ը հերթական անգամ գալով այստեղ՝ սպառնալիքներ են տեղացել փաբի տիրուհու հասցեին, հայհոյել, ասելով, որ իրենք ֆաշիստ են և թույլ չեն տալու, որ վերականգնեն փաբը: Երիտասարդներից մեկն ընդհուպ թքել է Ծոմակի վրա: Զանգահարել են ոստիկանություն. ոստիկանությունից ոչ ոք մինչև հիմա չի ներկայացել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը