Կոալիցիայի կազմում ընդգրկված ուժերը նախագահական ընտրություններին սեփական թեկնածուն չեն առաջադրի. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«ԳՄ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամներին ասել է, որ ինքն այս օրերին հանդիպումներ է ունենում կուսակցությունների ղեկավարների հետ: Թե քաղաքական որ ուժերի մասին է խոսքը, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մատնանշել: Նա միայն ասաց, որ Ս. Սարգսյանը չի հանդիպել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարին: Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանն այս օրերին հանդիպել է ԲՀԿ, ՕԵԿ նախագահների և ՀՅԴ ղեկավարության հետ՝ քննարկելով իշխանության ձևավորման հարցերը: Սերժ Սարգսյանի նպատակն այն է, որ բոլոր ուժերը միավորվեն կոալիցիայի կազմում՝ խոստանալով որ 2013-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չեն առաջադրի»,– հայտնում է օրաթերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ