ԲՀԿ–ական մարզպետն ու գեներալ Մանվել Գրիգորյանը համատեղ բիզնես են սկսում. «Չորրորդ ինքնիշխանություն»
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով համատեղության կարգով ղեկավարում է նաև «Սերգեյ Գրուպ» ընկերությունը, որն զբաղվում է վառելիքի ներկրմամբ, վերջին ժամանակներս մտադրություն ունի իր բիզնեսները ընդլայնելու: Բացի այն, որ նա համատեղ բիզնես ծրագրեր է իրագործում ԲՀԿ-ական պարտված թեկնածու Տիգրան Ստեփանյանի հետ, հատկապես Հայաստան վառելիք ներկրելու գործում, հիմա էլ Բագրատյանը, ասում են, նոր ծրագրեր է մշակում ԵԿՄ նախագահ, գեներալ, նույնիսկ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ, այս անգամ էլ փորձելով իր գործարար ունակությունները ցուցադրել շինարարության ու էլիտար շենքերի կառուցման ասպարեզում: Առայժմ, իհարկե վաղեմի ընկերներ գեներալ Գրիգորյանն ու ԲՀԿ-ական մարզպետը վերջնական հայտարարի չեն եկել, թե երբվանից կարող են ձեռնամուխ լինել այդ գործին, բայց որ երկու ընկերների գործնական օրակարգում այդ հարցը դրված է առաջնահերթության կարգով, հաստատ է: Ի դեպ՝ Մանվել Գրիգորյանն ու Սերգեյ Բագրատյանը գործնական հարթության մեջ դեռ ճշտումներ ունեն անելու Վայոց Ձորում տեղակայված գեներալ Գրիգորյանին պատկանող գազալցակայանների հետ կապված, որոնց գործերի կառավարումը ամբողջությամբ հանձնված է գեներալի տիկնոջը՝ Նազիկ Ամիրյանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ