ՀՀԿ-ն իր համար վերջնական որոշում է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին. «Չորրորդ ինքնիշխանություն»
Հայկական Մամուլ
Ներքաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե վերջապես ո՞վ կլինի նոր ձևավորվող կառավարության ղեկավարը, և թե ու՞մ կգործուղի խորհրդարան ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Ըստ «ՉԻ» տեղեկությունների' ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից հետո ՀՀԿ-ն իր համար վերջնական որոշում է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել Տիգրան Սարգսյանին, իսկ ահա Հովիկ Աբրահամյանին կրկին վերադարձնել ի շրջանս յուր: Եվ չնայած նրան, որ որոշ ՀՀԿ-ականների ամենևին դուր չի եկել Տիգրան Սարգսյանի' վարչապետի պաշտոնում վերահաստատվելու իրողությունը, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսն արդեն հրապարակավ հայտարարել են. «Դե էլի կասենք, որ Սարգսյանի նշանակումը պետության շահերից է բխում»:
Թերթն ավելացնում է նաև, որ, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վարչապետ Սարգսյանի համար ահռելի լոբբիստական աշխատանք է իրականացրել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը' Ֆլեշի Բարսեղը: Ի դեպ' նա այն ֆիգուրներից է, որոնք իրենց ուզած կադրերին աննկատ տեղավորում են այնտեղ, որտեղ ցանկանում են ինքն ու իր կադրերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ