«Հանրապետությունն» այսօր կորոշի՝ մնա՞լ ՀԱԿ-ի կազմում. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Հանրապետություն» կուսակցությունն այսօրվա նիստում որոշելու է Հայ ազգային կոնգրեսի կազմում իր մնալ-չմնալու հարցը: Աժ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին հայտարարություններից հետո «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել, որ իրենք դուրս կգան նաև ՀԱԿ-ից: Սակայն, ըստ նրա, դա պետք է որոշել կուսակցությունով: Թերթը նշում է, որ «Հանրապետության» կայացվելիք որոշումը վտանգված է. բանն այն է, որ այս կուսակցությունը, հակառակ իր կանոնադրության և օրենսդրական պահանջի, 2005թ. հետո համագումար չի անցկացրել: Մինչդեռ նրանք պարտավոր էին 2 տարին մեկ անգամ համագումար անել: Դեռ ավելին, «Հանրապետություն» կուսակցության' 2005թ. ձևավորված քաղխորհրդի անդամների մի մասն այս տարիներին հեռացել է: Այս կուսակցության աշխատակազմի ղեկավար Արտակ Զեյնալյանից թերթը փորձել է ճշտել' արդյոք իրենց քաղխորհրդի որոշումը կլինի իրավաչափ: Զեյնալյանը խոստացել է պատասխանել ավելի ուշ, ու այլևս չի պատասխանել հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ