Արայիկ Քոթանջյանը կազատվի պաշտոնից. «Հայացք»
Հայկական Մամուլ
Մի քանի օրից աշխատանքից կազատվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, որը նաև այս տարածքի ՀՀԿ պատասխանատուն է: Իշխանությունը նրա նախընտրական աշխատանքն անբավարար է գնահատում: Երեք օր առաջ «Օջախ» ռեստրանում այս համայնքի ՀՀԿ ակտիվը ընտրություններում հաղթանակ տանելու առիթով քեֆ էր անում: Ներկա էր նաև ՀՀ նախագահը, բնականաբար նաև` այս տարածքից պատգամավոր ընտրված ՀՀԿ ներկայացուցիչը: Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության ղեկավար ու թաղապետ Արայիկ Քոթանջյանի բացակայությունը: Նրան չէին հրավիրել: Մոտ օրես Քոթանջյանը պաշտոնանկ կարվի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ