ՀՀ բնապահպանության նախարարության սառնարանը՝ նախարարի ամառանոցո՞ւմ. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ վերջերս այնտեղ իրականացված գույքի հաշվառման ու ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստ է հայտնաբերվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ պարզվել է, որ նախարարության վարչություններից մեկից անհետացել է մի սառնարան: Որոշ ժամանակ անց աշխատակիցները պարզել են, որ սառնարանը գտնվում է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ամառանոցում:
Թերթի հետ զրույցում, սակայն, բնապահպանության նախարարության աշխատակազմից հերքել են այս լուրը՝ ասելով, որ նման բան տեղի չի ունեցել՝ մինչդեռ «Ժողովուրդ»–ի աղբյուրները հակառակն են հավաստում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ