"Washington Post". «Գլորիա Քեյնը իր հարցազրույցով մուտք է գործում քաղաքական դաշտ»
ԱՄՆ
Երկուշաբթի գիշերը "Fox News"-ի աշխատակից Գրետա Վան Սուստերենի հետ ունեցած հարցազրույցում նախագահական թեկնածու Հերման Քեյնի կինը՝ Գլորիա Քեյնը, առաջին անգամ ելույթ ունեցավ: Նա անդրադարձավ վերջին երկու շաբաթվա ընթացքում իր ամուսնուն ուղղված սեռական ոտնձգությունների մեղադրանքներին, որոնք կատարվել էին 1990-ական թթ.–ին։
Գլորան պնդեց, որ լիաժեք ճանաչում է իր ամուսնուն և վստահ է, որ վերջինս հարգանքով է վերաբերվում կանանց: Հերման Քեյնն իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանեց, թե իր կնոջ բարձրության հետ արված համեմատություններն են դրդել այդ կնոջը նման պնդումներ անելու:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի, Հանրապետական կուսակցության թեկնածու Հերման Քեյնը հայտնվել էր սեռական սկանդալի կենտրոնում՝ ԱՄՆ դատարանի կողմից մեղադրվում էր 1990-ական թթ.–ի սկզբներին մի քանի կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)