Թունիսի իշխանությունները Լիբիայի վարչապետին հնարավոր է` արտաքսեն հայրենիք
Աշխարհ
Թունիսում այցով գտնվում է Լիբիայի վարչապետ Աբդել Ռահիմ ալ-Քիբը, և սպասվում է, որ նա բարձրացնելու է Մուամար Կադաֆիի ռեժիմի վարչապետի` Թունիսից էքստրադիցիայի հարցը։
2011-ի սեպտեմբերի 21-ին ձերբակալված 70-ամյա ալ-Մահմուդին դատապարտվել է 6 ամիս ազատազրկման` թունիսա-լիբիական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով։ Թեև վեց ամիսը վաղուց արդեն անցել է, վերջինս դեռևս գտնվում է անազատության մեջ, քանի որ լիբիական նոր իշխանությունները նախկին վարչապետին իրենց հանձնելու պահանջ են ներկայացրել Թունիսի իշխանություններին։
Ինքը` ալ-Մահմուդին քանիցս հայտարարել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ Կադաֆիի մահից հետո նա «մնում է միակ մարդը, որ տեղյակ է լիբիական պետության գաղտնիքների մասին»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ