Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ես իմ աշխատանքն եմ անում և անում եմ առանց տեսախցիկների. Ռոբերտ Սարգսյան

Քաղաքական

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, այնքան էլ աչքի չի ընկնում իր ակտիվությամբ։ Ազգային ժողովում անհնար է հիշել մի դեպք, երբ պատգամավորը մասնակցած լինի որևէ հարցի քննարկման կամ կառավարության անդամներին հարց ուղղած լինի։ Նա անգամ երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ու փոփոխությունների վերաբերյալ է խուսափում գնահատականներ տալ։

Սակայն, ԼՈՒՐԵՐ.com-ին հաջողվեց ներքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ Սարգսյանի կարծիքն իմանալ։ 

-Պարոն Սարգսյան, նախ խոսենք ներքաղաքական վերջին զարգացումների մասին, մասնավորապես, վարչապետի փոփոխության։ Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի նշանակումը այդ պաշտոնում։

- Մեր կուսակցության նախագահը, Հանրապետության նախագահը իր ելույթում մանրամասն ներկայացրել է նրա որակները, բնավորությունը և ընդունակությունները: Եթե կուսակցության նախագահը վստահել է Կարեն Կարապետյանին, և, բացի դա, ՀՀԿ խորհուրդը միաձայն պաշտպանել է նրա թեկնածությունը՝ ապա նշանակումը թերևս արդարացված է: Բացի դա, նորանշանակ վարչապետն անփորձ մարդ չէ, նա բավականին լավ տիրապետում է կառավարման մշակույթին, մի մոռացեք, որ եղել է նաև Երևանի նախկին քաղաքապետը: Ընդանուր առմամբ՝ ելնելով սոցիալական ցանցերում մարդկանց ոգևորվածությունից, սկիզբը բավականին հաջող է, թե ինչպես կլինի հետագան՝ ցույց կտա ժամանակը:

-Կարապետյանն իր գործունեությունը սկսեց բավականին բուռն և սուր քննադատությամբ։ Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երկրի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Մի բան, որն իշխանության ոչ մի ներկայացուցիչ չէր խոստովանում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա միանգամից նման հայտարարություն արեց։

-Մասնագիտությամբ տնտեսագետ չեմ ու այդ հարցին չեմ կարող մասնագիտական խորը պատասխաններ տալ, բայց, կարծում եմ, որ նա ունի բավարար ինֆորմացիա և գիտելիք, որ նման հայտարարություն անի: Չնայած, իշխանությունները միշտ էլ խոսել են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին:

-Նորանշանակ վարչապետը լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ հաջողակ բիզնեսները չեն խլելու և այսուհետ խաղի այլ, հավասար կանոններ են գործելու։ Նա, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանում վերջին տարիներին գործել է պետական ռեկետ։ Դուք՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

- Խստացումը, մանավանդ այս ոլորտում, միայն ողջունելի է, և ես ուրախ եմ, որ նորանշանակ վարչապետը հատուկ շեշտեց, որ կանգնելու է բիզնես անողի, արժեք ստեղծողի կողքին, քանի որ երկրի հիմքը հանդիսացող տնտեսության հենասյունը բիզնես գործունեությունն է, որն իր հերթին հարկեր է մուծում պետությանը, ամրացնում է տնտեսությունը և մարդկանց ապահովում աշխատատեղով: Մամուլում եղել են դեպքեր, որ նման հրապարակումներ են զետեղվել, բայց համաձայնեք, որ միշտ չէ, երբ լրագրողական համայնքը ճշտված ինֆորմացիա է տալիս մարդկանց: Ես նման դեպքի ականատես չեմ եղել: Ձեր այդ հարցին կարող եմ պատասխանել միայն կոնկրետ փաստերի դեպքում: 

-Իսկ նախկին վարչապետի գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք։ Չե՞ք կարծում, որ նա փաստացի ձախողեց երկրի կառավարումը։

-Կառավարությունները ձևավորվում են տարբեր պահանջներից ու նպատակներից ելնելով: Այդ տրամաբանության մեջ նայելով, թերևս, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փորձել է իր ժամանակաշրջանում լուծել ինչ որ խնդիրներ, որոնք հրատապ են եղել: Գնահատական տվողը ես չեմ, այլ՝ ժողովուրդը, բայց բնական է, որ որևէ մեկը Հայաստանում չի կարող պնդել, որ մեր տնտեսությունը լավ վիճակում է և այս իմաստով՝ նոր կառավարությունը ու վարչապետ Կարապետյանը իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել, ինչ կլինի հետոն՝ ցույց կտա կյանքը: Ես նրան մաղթում եմ հաջողություն ու բարի կառավարում:

-Կարեն Կարապետյանը կկարողանա՞, ըստ Ձեզ, իշխանության նկատմամբ հասարակության ունեցած անվստահությունը մեղմացնել կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը փոքր ինչ լավացնել։

-Չէի համաձայնի, որ հասարակությունը շատ անվստահորեն է մոտենում իշխանություններին, բայց մյուս կողմից չեմ ժխտի, որ որոշակի ընդգծված անվստահություն ամեն դեպքում կա: Մեր կուսակցությունը, երկրի իշխանություններն ամեն ինչ անում են այդ ուղղությամբ: Ինչ վերաբերվում է վարչապետին՝ կկարողանա, թե՝ ոչ, նորից եմ ասում, ցույց կտա ժամանակը, բայց կա փաստ, որ այն քաղաքական թիմը, որի անդամ եմ նաև ես, վստահել ու հավատում է նոր վարչապետին և կարծում է, որ նա ամեն դեպքում գիտի ինչպես զարգացնել մեր տնտեսությունը: Պետք է ազգովի համախմբված լինենք և ամեն ինչ էլ կարելի է հաղթահարել:

-Պարոն Սարգսյան, Դուք այն պատգամավորներից եք, ովքեր պասիվ են խորհրդարանում։ Օրինակ, քանի՞ օրենսդրական նախաձեռնության եք մասնակցել, քանի՞ անգամ եք ելույթ ունեցել ԱԺ դահլիճից, քանի՞ անգամ եք Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցեր ուղղել և այլն։

-Գիտեք, ես երբեմն ժպիտով եմ վերաբերվում այդ խոսակցություններին, թե ինչու ելույթ չեմ ունենում: Ես իմ աշխատանքն եմ անում և անում եմ առանց տեսախցիկների: Պատգամավորական իմ շտաբում, ինչպես նաև ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպությունում, լավ գիտեն, որ ես օրվա մեծ մասն անցկացնում եմ աշխատելով: Ծանոթանում եմ օրվա մամուլին, կարդում հրապարակումներ, պատասխանում ֆբ սոցիալական ցանցի իմ էջին եկած նամակներին, կազմակերպում բնակիչների անհատական ընդունելություն, մասնակցում վարչական շրջանում տեղի ունեցող ընդունելություններին, երեկոները շրջում Ավանի այգիներով ու բակերով և փորձում եմ ամենամոտը լինել մարդկանց: Ելույթ չեմ ունենում երևի նաև այն պատճառով, որ բնավորությամբ շատ հանգիստ մարդ եմ: Ավելացնեմ, որ ես ակտիվորեն մասնակցում եմ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր նիստերին, Հանրապետական խմբակցության նիստերին, մասնակցում եմ քննարկումերին, հարցեր բարձրացնում և այլն: Իսկ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու մասով կասեմ միայն, որ կյանքը դեռ առջևում է: 

-Ինչպես բոլոր Հանրապետական պատգամավորների, այնպես էլ Ձեր դեպքում, հասարակությանը հետաքրքիր է, թե ձեր անունը ի՞նչ բիզներսների հետ է կապվում։

-Ես բիզնեսներ չունեմ ու բիզնես գործունեությամբ չեմ զբաղվում, դա բոլորը գիտեն:

-Ի՞նչ հարաբերություններ ունեք Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, բացի բարեկամանական կապից։ Քանի որ կարծիք կա, որ ձեր քաղաքական կնքահայրը հենց ինքն է։

-Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետը և իմ բարեկամը լինելուց բացի առաջին հերթին իմ ընկերն է, ում հետ շփումը պարբերաբար է լինում: Չեմ ընդունում ձեր արտահայտությունը, բայց, բնականաբար, Տարոն Մարգարյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, Երևանի քաղաքապետը, ի վերջո՝ լուսահոգի վարչապետ, մեր կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի որդին և նրա քաղաքական փորձառությունն ու գիտելիքը ինձ շատ է օգնել: Ավելին՝ շատ նորմալ եմ համարում, երբ մարդն այլ ոլորտից գալիս է քաղաքականություն և սկզբնական շրջանում մի հեղինակավոր և սիրված ու հարգված մարդ, ինչ-ինչ խորհուրդներով ուղղություն է տալիս: Ես հպարտ եմ, որ իմ պարագայում այդ մարդը Տարոն Մարգարյանն է:

-Ձեզ գալիք խորհրդարանում տեսնո՞ւմ եք։

-Ինձ համար պատգամավոր լինելը կյանքի ամենակարևորը բանը չի եղել, ուղղակի ես հասկացա, որ քաղաքականությունն ինձ հետաքրքրում է, այդ պատճառով էլ շատ համարձակ մտա քաղաքականություն՝ որպես ԱԺ պատգամավոր, չնայած, մինչև պատգամավոր լինելը ես էլի ակտիվորեն զբաղվում էի քաղաքական-կուսակցական աշխատանքով և քաղաքականությունն ինձ համար հաստատ նորություն չէր: Ես 1998թ-ից ՀՀԿ անդամ եմ: Պատգամավոր լինելը միայն ինձանից չի կախված, ես մեծ քաղաքական թիմի անդամ եմ ու, եթե տեսնեմ, որ իմ կուսակցությունը գտնում է՝ ես պիտի լինեմ, եթե տեսնեմ՝ ավանցին ունի իմ կարիքը, ամեն ինչ կանեմ, որ հաջորդ խորհրդարանում լինեմ:

-Օրեր հետո Հայաստանը նշելու է անկախության 25-րդ տարեդարձը: Ի՞նչ եք կարծում, հայ ժողովուրդը գիտակցում է անկախության գինը:

-Կարծում եմ՝ մենք գիտակցում ենք, թե ինչ է անկախությունը և դա երևաց նաև ապրիլյան կարճատև պատերազմում:

Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Մենք ոչինչ չունենք բացի անկախությունից, այսօրվա անկախությունը մենք ամեն գնով պիտի պահենք ու փայփայենք: Համախմբվածություն ու համբերատարություն եմ մաղթում բոլորիս, այդ դեպքում մենք կհաջողենք բոլոր ոլորտներում:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված