Մաքսանենգության և կաշառակերության մեջ մեղադրվող չինացի մեծահարուստը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Աշխարհ
Չինաստանում ցմահ ազատազրկման է դատապարտել Լայ Չանքսինգին, որը մեկ տասնամյակ փախուստի մեջ էր գտնվում Կանադայում։ Վերջինս մեղադրվում էր կաշառակերության և մաքսանենգության մեջ, հաղորդում է CNN–ը։
53-ամյա Լայը դատապարտվել է Քսիամեն նահանգի դատարանում։ Աղքատ ընտանիքում ծնված Լայը լիարժեք կրթություն չստանալով՝ այնուամենայնիվ դարձել է Չինաստանի ամենահարուստ գործարարներից մեկը։
Նա զբաղվում էր ծխախոտի, ավտոմեքենաների, սննդի և նավթային պաշարների ներկրումով և արտահանումով, սակայն Չինաստանի իշխանությունները նրա գործունեությունն ապօրինի ճանաչեցին, ինչի պատճառով վերջինս 1999–ին փախուստի դիմեց Կանադա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ