ԱՄՆ իրավապահները ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի անցկացմանը սպառնացող վտանգ չեն տեսնում
ԱՄՆ
Հետախուզությունների դաշնային բյուրոն ակնհայտ սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման համար, որի բացումը տեղի կունենա Չիկագոյում, առաջիկա կիրակի օրը։
«Մենք կշարունակենք հետևել իրավիճակին, որպեսզի այն կայուն լինի»,- ասել է ՀԴԲ–ի ներկայացուցիչ Ռոս Ռայսը` հավելելով, որ պոտենցիալ վտանգ, իհարկե, կա, եթե հաշվի առնել այն, որ Չիկագո են ժամանելու 40-60 երկրների ղեկավարներ։
Նա նաև ասել է, որ անվտանգության ուժերը կբերվեն բարձր պատրաստվածության։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ձերբակալվել էին 8 անարխիստներ, որոնք ներխուժել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբ։ Անարխիստներն Օբամայի շտաբի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում` ըդդնեմ նրա առաջադրման։ Հիշեցնենք, որ Օբաման հանդիսանում է ԱՄՆ–ում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)