Հարսանիք, որին կմասնակցի Հնդկաստանի բնակչության մեծ մասը
Աշխարհ
Հնդկաստանում պատրաստվում են հարսանեկան արարողության, որին կմասնակցի երկրի բնակչության մեծ մասը: Նման հարսանիք Հնդկաստանի պատմության մեջ դեռևս չի եղել:
Հարսանիքը նախատեսված է դեկտեմբերի սկզբին, Սայֆայ քաղաքում, որին ներկա կլինի ղ: Միմյանց հետ կյանքը կկապեն 23-ամյա Պրատակ Յադավը և Ապարնա Բիտան, ով 2 տարով փոքր է իր ընտրյալից:
Այս երիտասարդների անուններն այժմ հայտնի են ողջ Հնդկաստանով մեկ։ Նրանք երկու հայտնի և ազդեցիկ ընտանիքներից են. փեսացուի հայրը Հնդկաստանի պաշտպանության նախկին նախարարն է, իսկ այժմ Սամաջավի սոցիալիստական կուսակցության նախագահն է, ինչպես նաև՝ Ուտար-Պրադեշա նահանգի կառավարության ղեկավարը: Այս նահանգում բնակվում է շուրջ 200 միլիոն մարդ: Իսկ ահա հարսնացուի հայրը "Times of India" հնդկական թերթի գլխավոր խմբագիրն է:
Այս տարօրինակ հարսանիքին են հրավիրված Հնդկաստանի ողջ ազդեցիկ հասարակությունը: Ընդ որում, արդեն կես տարի է կազմակերպիչները պատրաստվում են հարսանիքին:
Այն կմեկնարկի դեկտեմբերի 2-ին, Սաֆայում և կավարտվի դեկտեմբերի 7-ին, նահանգի մայրաքաղաք Լակխանայում, որտեղ տեղի կունենա մոտ 1.500 մարդու համար նախատեսված երեկույթ:
Տեղի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցել այս տոնին և ուրախանալ անգամ փողոցներում:
Դեռևս հայտնի չէ, թե որքան գումար պետք է ծախսվի հարսանիքի համար, սակայն սպասվում է, որ այն բավականին շատ կլինի: Իսկ ահա թե ի՞նչ կնվիրեն հյուրերը նորապսակներին՝ ամենահետաքրքրական հարցն է Հնդկաստանում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ