Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

ՀՀԿ-ի իշխանության վերջը

Քաղաքական

Հայաստանի կարգի երկրներում իշխանությունները փոխվում են ոչ այնքան ընտրությունների, որքան ներհամակարգային զարգացումների հետևանքով: Երեկ Կարեն Կարապետյանի կառավարությունում տեղի են ունեցել առաջին նշանակումները, աղմկոտ պաշտոնանկությունները: Մինչ դրանց անդրադառնալը նկատեմ, որ կադրային նոր փոփոխություններն, ըստ էության, վերջակետ են դնում ՀՀԿ-ի իշխանությանը: Սերժ Սարգսյանը հստակ հասկացնում է, որ կամ արմատական տրանսֆորմացիայի է ենթարկելու կառավարող կուսակցությունը, կամ էլ ՀՀԿ-ն հեռացվելու է իշխանությունից, վերածվելով ցուցատախտակի, որն իշխանություններին պետք է գալու միայն ընտրությունների ժամանակ: Թեև նույն ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ Սարգսյանը փորձում է սահմանազատվել ՀՀԿ բրենդից, Գյումրիում քողարկվելով այլ անունով դաշինքի, փոքր համայնքներում անկուսակցական թեկնածուների թիկունքում:

Նախօրեին հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ուշագրավ, նույնիսկ սենսացիոն մի հայտարարություն է արել: «Կարեն Կարապետյանն, ավելի լավ, որ հանրապետական չէ, որ ինքն այդ ժամանակահատվածում չի շփվել այն համակարգի հետ, որի մասին այսօր քննադատություններ են հնչում»,- ասել է նա:

Սա փաստացի խոստովանություն է ՀՀԿ-ի քաղաքական սպառվածության, նրանով պայմանավորված համակարգի անհեռանկարայնության մասին: 

Երեկ իրենց պաշտոններից ազատվել են երկու ազդեցիկ նախարարներ` Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Խաչատրյանը: Երկուսն էլ գործող քրեաօլիգարխիկ համակարգի խորհրդանիշներ են և գոնե կադրային այդ քայլերով հաստատվում է այն վարկածը, որ նորանշանակ վարչապետն առաջնահերթություն է համարում իշխանության համակարգի ապամոնտաժումը: Իհարկե բաց է մնում այն հարցը, թե ինչով է փոխարինվելու խոտանված համակարգը: Դարձյա՞լ գալու է մի համակարգ, որում ուժեղ է լինելու օլիգարխիկ բաղկացուցիչը՝ թեկուզ և ոչ հայաստանյան կամ ավելի քաղաքակիրթ: Եթե իրադարձությունները նման զարգացում ունենան, ապա դժվար է ակնկալել որակական փոփոխություններ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, հասարակական դժգոհությունը լիցքաթափելու տեսանկյունից: Եթե Կարապետյանը նոր, ավելի բաց ու ժամանակակից համակարգ է ձևավորում, ապա շատ շուտով կհրապարակայնացվեն նաև նրա քաղաքական հավակնությունները, գոնե դրանց նշաձողը:

Ֆինանսների նոր նախարար նշանակված Վարդան Արամյանը բարեփոխականի իմիջ ունի և մինչ նախագահի՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելը եղել է ֆինանսների փոխնախարար: Տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանն, ով պետական ծառայության է եկել մասնավոր հատվածից: 2012-2016-ին նա եղել է Ռոստելեկոմի տնօրենների խորհրդի նախագահը: Իրենց պաշտոնները պահպանել են Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Այս վերանշանակումները ևս նշանային են, որովհեև Հարությունյանն ու Գաբրիելյանը հեղինակություն են վայելում միջազգային կառույցներում, նրանց հանդեպ լոյալ վերաբերմունք ունեն Հայաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը:

Իսկ ահա Հովիկ Աբրահամյանի կադրերից մեկը, նրա բիզնես-պարտյնոր Սերգո Կարապետյանը հրաժեշտ է տվել պաշտոնին: Գյուղնախարար նշանակվեց Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Իգնատի Առաքելյանը: 1998-1999-ին բարեփոխական վարչապետ համարվող Արմեն Դարբինյանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը  նշանակվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Տոնական օրերից հետո Ս. Սարգսյանը կշարունակի կադրային փոփոխությունները՝ նշանակումներ կատարելով նաև ՊՆ-ում, ԱԳՆ-ում, Արդարադատության նախարարությունում: Կասկածից վեր է, որ այստեղ է սպասվում են աղմկոտ պաշտոնանկություններ և նշանակումներ:

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ երեկ տնտեսական բլոկի նշանակում-վերանշանակումների համատեքստում շրջանցվել է ՀՅԴ նախարարների հարցը:

Ըստ ամենայնի՝ Կ. Կարապետյանը համառում է և իր կառավարությունում չի ուզում տեսնել դաշնակցական նախարարների՝ հատկապես Արծվիկ Մինասյանին և Դավիթ Լոքյանին: Մյուս կողմից Սերժ Սարգսյանը ժամանակավրեպ է համարում այս պահին ՀՀԿ- ՀՅԴ կոալիցիայի չեղարկումը: Առայժմ վերցվել է կարճ դադար՝ Կարապետյան-ՀՅԴ հակադրությանն ինչ-որ լուծում տալու նպատակով:

Երեկ տեղի ունեցած կադրային նշանակումները հուշում են, որ Հայաստանում մեկնարկել է տեխնոկրատների կառավարության ձևավորման գործընթացը, որում զրոյականի է իջեցվել ՀՀԿ դերակատարկությունը: Քրեաօլիգարխիան նահանջում է, ինչի հերթական դրսևորմանն ականատես կլինենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ իշխանության թիմի համասնական ցուցակի կազմավորման ժաանակ: «Տյունինգ» եղած ցուցակը կղեկավարի Կարապետյանը՝ թիմում ունենալով նոր մարդիկ: Գուցե այդ ժամանակ կարողանանք պատասխանել այն հարցին, թե հեռացող համակարգն ինչով է փոխարինելու նոր վարչապետը:

Սարգիս Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված