Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Ռուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը 

Գյումրվա ընտրությունները մթագնող ողբերգություն

Վերլուծական

Նախօրեին հրազենային վնասվածքից Գյումրիում մահացել է ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին՝ Արշակը: Գրիգորյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, երկար տարիներ զբաղեցրել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը և քաղաքում մեծ ճանաչում ունեցող անձնավորություն է: Բնական է, որ հանրային կարեկցանքի ֆոնին բոլորին հետաքրքրում է այն պատճառները, հանգամանքները, որոնք հանգեցրել են այս ողբերգությանը: Մանավանդ հիմա Գյումրիում թեժ ընտրարշավ է և տեղական դիտորդի գնահատմամբ հենց Վարդևան Գրիիգորյանը ու նրա գլխավորած համամասնական ցուցակն են հանդիսանում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դաշինքի հիմնական մրցակից:

Պաշտոնական վարկածը, որը շրջանառվել է ոստիկանության հաղորդմամբ և ՀՀ գլխավոր դատախազի կարճ հայտարարությամբ հերքում է սպանության վարկածը: Ըստ քննության գլխավոր վարկածի Արշակ Գրիգորյանը հայտնաբերվել է իրենց տան նկուղում. տեղի ունեցածն ինքնասպանություն է: Քաղաքական կոնյուկտուրան և նախընտրական արշավի տրամաբանությունը թերևս ստիպում են մարդկանց չհավատալ պաշտոնական վարկածին: Եթե այն հրապարակավ կասկածի տակ են դրել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ապա կենցաղային, մասնավոր զրույցներում սպանության վարկածի մասին խոսում են հազարավոր մարդիկ: Եվ սա այն պարագայում, երբ իրավապահների առաջ քաշած վարկածն այս պահին թերևս արժանահավատ է թվում:

Սակայն, եթե մարդիկ զանգվածաբար չեն հավատում այս վարկածին, ուրեմն դրա համար հիմքեր ունեն: Ընդ որում այդ հիմքերն ավելի գլոբալ են, և չեն վերաբերում կոնկրետ այդ ողբերգությանը: Մարդիկ չեն հավատում ընտրությունների ինստիտուտին և վստահ են, որ ընտրական գործընթացը Հայաստանում պետք է որպես կանոն ուղեկցվի բռնություններով և սպանություններով: Հենց այս տրամաբանության մեջ է, որ Գյումրիում շրջանառվում է մի խոսակցություն, թե Արշակի սպանությունը կամ ինքնասպանությունը հետևանք են քարոզչական մի պաստառի, որի հեղինակների նպատակը եղել է Վարդևան Գրիգորյանի դեմ սև քարոզչություն իրականացնելը:

Բնականաբար, այս վարկածն ուղղված է գործող քաղաքապետ  Ս. Բալասանյանի և նրա կողմնակիցների դեմ: Կա մեկ ուրիշ ոչ պակաս կարևոր հանգամանք, որ մարդկանց ստիպում է չհավատալ տեղի ունեցածի պաշտոնական վարկածին: Սա նույնպես ուղղակի կապ չունի այս ողբերգության հետ և դարձյալ ավելի գլոբալ պատճառներ ունի: Մեր հասարակությունը տոտալ անվստահություն ունի քննություն, արդարադատություն իրականացնող մարմինների հանդեպ: Այս համակարգը մեր երկրում պատժել է բազմաթիվ անմեղների՝ կանգնելով իրական հանցագործների թիկունքին: Օրենքը պաշտպանելու փոխարեն, հանդես է եկել զոռբայության և բռնության դիրքերից: Մեր պետական կառույցները հանրության մոտ ունեն զրոյական հեղինակություն ու դա է գլխավոր պատճառը, որ մարդիկ չեն հավատում Արշակ Գրիգորյանի ինքնասպանության վարկածին՝ անկախ դրա հիմնավոր կամ անհիմն լինելուց:

Իրավապահները պարտավոր են բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ պարզել այս ողբերգության իրական պատճառները:

Բացահայտել հանցագործությունը, եթե գործ ունենք սպանության հետ, կամ նշել այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ինքնասպանության:

Մարդիկ պետք է ներքուստ համոզված լինեն, որ տեղի ունեցածն իսկապես առնչություն չունի ընտրական գործընթացի հետ:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում
Ամենադիտված